Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում մի քանի օր պաշտոնավարած Հերմինե Անդրեասյանի հրաժարականից հետո կարծես ամեն բան իր տեղն էր ընկել, սակայն նոր տնօրեն Հասմիկ Գասպարյանի հետ նույնպես, պարզվում է, ուսուցչական կոլեկտիվը խնդիրներ ունի:
Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում պատասխանելով պատգամավորների հարցին:
Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցի մասին, որին վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատման դիմում գրել:
Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն` այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի ու հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին։
Ինձ համար շատ տարօրինակ է՝ ինչպե՞ս են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, դրանք ավելի դաժան, ավելի սուր դարձնելու համար` այսօր ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում:
ՀՀ-ում օրենքի գերակայություն է՝ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 2018-ի նոյեմբերին ՀՀ-ում չեղարկվեց ԼԳԲՏ համայնքի պլանավորած ֆորումը:
Անկարան կոշտ է արձագանքում նախօրեին Իտալիայի Պատգամավորների պալատում բանաձևի ընդունմանը, որով կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...